Միլանի Արկորե արվարձանում՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վիլլայի դիմաց, տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել, հայտնում է Ansa գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Գործակալության տեղեկություններով՝ Սարդինիայի 30-ամյա բնակիչը՝ վրան հրդեհավտանգ հեղուկ լցրած, մոտեցել է Բեռլուսկոնիի առանձնատանը, հանել կրակայրիչը եւ վառել իրեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պահակություն իրականացնող կարաբինավորները մարել են կրակը։ Տարբեր աստիճանի այրվածքներով տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Իտալացու արարքի դրդապատճառներն անհայտ են։