Ուկրաինայի ԱԳՆ-ն ՄԱԿ անդամ երկրներին կոչ է արել Ռուսաստանից պահանջել դադարեցնել Ուկրանայի դեմ ագրեսիան։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը տվյալ հայտարարությունը տարածել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 41-րդ տարեդարձի առթիվ։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելու եւ ռուսաստանին միջազգային իրավական շրջանակներ տեղափոխելու մասին ՄԱԿ անդամ երկրներին հղած Ուկրաինայի կոչերը արդիական են մնում եւ այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ։




























