Լիբիայում Տրիպոլիից դեպի արեւելք երկու թշնամական ճամբարի կատաղի բախման հետեւանքով ութ մարդ է զոհվել: Այդ մասին գրում է թունիսյան  Tunisie Numerique պարբերականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Զոհվածների թվում մեկ խաղաղ բնակիչ կա, որը ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է հիվանդանոցում: 

2011-ի փետրվարին Լիբիայում ժողովրդական հուզումները եւ դրանց հետեւած պատերազմը, որը հանգեցրեց երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալմանը եւ սպանությանը, պետությունը  2 ճամբարի են բաժանել: Զինված պայքար են մղում Տրիպոլիում գտնվող պրոիսլամիստական իշխանությունները եւ համաշխարհային հանրության աչքում լեգիտիմ իշխանությունը արեւելքում: