Երաշխիքներ չկան, որ Գերմանիայում ահաբեկչություն չի իրականացվի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, դեկտեմբերի 14-ին այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:

«Կցանկանայի գերմանական բնակչությանն ասել, որ մենք հոգ կտանենք այն մասին, որպեսզի Գերմանիայում ահաբեկչություն տեղի չունենա: Բայց չեմ ցանկանում դա անել, չեմ կարող եւ չեմ անի»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ, բայց «մենք պետք է ապրենք ահաբեկչական սպառնալիքի այդ իրավիճակում»: Միաժամանակ, ըստ ԱԳ նախարարի, «մենք չենք փոխի մեր կենսակերպը, մեր կյանքի ազատությունը, մեր ժողովրդավարական հպարտությունն ու կյանքի հիմքերը»: