Տեղաշարժվել չկարողացող հաշմանդամներին կենսաթոշակի տրամադրման մասին հայտերի համար այսուհետ նրանց տուն կայցելեն: Այսպիսի առաջարկություն է պարունակում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որը դեկտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարությանն առընթեր Օրենսդրական կարգավորումների ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը
Կարգը, թե որ դեպքերում թոշակառուին նման աջակցության կարիք կլինի եւ, ընդհանուր առմամբ, թոշակառուներն ինչ փաստաթղթեր պետք է հավաքեն, իսկ որոնք պետությունից ստանան, կսահմանի Կառավարությունը՝ առանձին որոշմամբ:



























