Ամերիկյան գիտնականները ծրագրային ապահովում են ստեղծել, որն ունակ է տեսագրությամբ բացահայտել կեղծիքը: Ըստ Lenta.ru-ի, ծրագրի մասին նշված է Միչիգանի համալսարանի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Ծրագրի համար որպես նյութ օգտագործվել է իրական դատական գործերից 120 տեսագրություն: Դրանցում ներկայացվում են մեղադրյալների եւ վկաների ցուցմունքները: Հենվելով դատավճիռների վրա՝ գիտնականները պարզել են, թե յուրաքանչյուր գործում ով է ակնհայտորեն ստում: Այնուհետեւ նրանք վերծանել են ձայնագրությունները, ինչպես նաեւ արձանագրել ժեստերը:

Այդ ամբողջ տեղեկատվությունը ներբեռնել են համակարգ եւ առաջարկել բացահայտել ստախոսներին: Բառերի եւ ժեստերի մասին տվյալներ ստանալով՝ ծրագիրը 75%-անոց արդյունք է արձանագրել: Ի դեպ, մարդկանց պարագայում այն կազմել է 50%: