Բաքվում շեքսպիրյան ոգով ողբերգություն է տեղի ունեցել: Ըստ haqqin.az-ի, 39-ամյա Սամիր Ախունդովը դանակի 6 հարված է հասցրել նախկին կնոջը՝ 28-ամյա Գյուլնար Ախունդովային, այնուհետեւ տուն վերադարձել եւ ցած նետվել 12 հարկանի շենքի տանիքից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկ ամիս առաջ ամուսինները բաժանվել են: Դատարանը բավարարել է Գյուլնար Ախունդովայի հայցը եւ տղամարդուն զրկել երեխային տեսնելու իրավունքից: Դա հունից հանել է Սամիր Ախունդովին, ինչից հետո նա որոշել է հաշվեհարդար տեսնել նախկին կնոջ հետ: