Քաղաքացիներին պատճառած բարոյական վնասի համար ՀՀ պաշտոնյաներն իրենք պետք է վճարեն: Ինչպես դեկտեմբերի 15-ին խորհրդարանում ասաց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, եթե դատարանը հասցրած վնասի համար մեղավոր ճանաչի կոնկրետ պետական ծառայողի, ապա նրա հաստատությունը կարող է դատական կարգով փոխհատուցման գումարը թողնել նրա վրա: «Այդ նորմն արդեն գործում է արտասահմանում»,- ասել է Թաթոյանը:

Ինչ վերաբերում է միջանձնական վեճերի դեպքերում վճարման կարգին, ապա այն կսահմանվի նոր Քաղաքացիական օրենսգրքով, որն արդեն մշակվում է: