Չինաստանի բնակիչները ցանկանում են իրենց կուտակած դոլարներն արտասահմանյան ունեցվածքի վերածել, ասվում է համաշխարհային տնտեսության 2015-ի 4-րդ եռամսյակի Deloitte-ի իրականացրած վերլուծությունում:
Չինաստանը պահպանել է դրական առեւտրական հաշվեկշիռը, սակայն երկար տարիներ տնտեսության մեջ դոլարների հոսքը չի հավասարակշռվել օտարերկրյա ներդրումներով, այսինքն դոլարները մնացել են չինական տնտեսության մեջ: Այս պայմաններում նրանց նկատմամբ պահանջարկը նվազել է, իսկ յուանինը համապատասխանաբար աճել է: Սակայն չինական կառավարությունը չէր ձգտում նման սցենարի, կամ էլ գոնե` ոչ այսքան արագ: Այդ պատճառով Չինաստանի ժողովրդական բանկը զանգվածաբար դոլարներ էր գնում` արդյունքում 4 տրլն դոլար հավաքելով:
Սակայն վերջերս իրավիճակը փոխվել է. չինացիները ձգտում են արտասահմանում ունեցվածք գնել: Այն աստիճան, որ դոլարի պահանջարկը գերազանցել է ապրանքների արտահանումից դրա ներհոսքը:
Այնուամենայնիվ, չնայած ՉԺՀ-ի ֆինանսական ղեկավարությունը չի ուզում ամրապնդել յուանը, չի ուզում նաեւ չափազանց կտրուկ անկում թույլ տալ: Այդ պատճառով եթե նախկինում Ազգային բանկը դոլարներ էր գնում, ապա այժմ վաճառում է դրանք: Վերջին 2 տարվա ընթացքում պահուստներից դոլարային ինտերվենցիաների ծավալը մոտ 350 մլրդ դոլար է կազմել:



























