Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Լեհաստանի ԿԲ-ն Ուկրաինայում 1 մլրդ եվրոյի վարկային գիծ է բացել, փոխանցում է «112 Ուկրաինան»: Այս մասին հայտնի է դարձել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:
Բացի դրանից, Լեհաստանը խորհրդատվական օգնություն կտրամադրի ուկրաինական բիզնեսին ու կառավարական կառույցներին:
«Մենք պայմանավորվել ենք առեւտրատնտեսական համագործակցությունն ուժեղացնելու նոր ուղիներ մշակել՝ հատկապես սույն տարվա հունվարի 1-ից ԵՄ-ի հետ խորացված ու համընդգրկուն ԱԱԳ ստեղծումից հետո: Եվ Ուկրաինայի հետ տնտեսական համագործակցության գործնական աջակցության ձեւերից մեկն է լինելու Լեհաստանի կողմից խոհրդատվական օգնության տրամադրումը թե ուկրաինական բիզնեսին, թե ուկրաինական կառավարական կառույցներին, նաեւ Լեհաստանը որպես ուկրաինական ապրանքների եվրոպական շուկաներ ներթափանցելու հարթակ օգտագործելը»,- ասել է Պորոշենկոն:



























