ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Աբդալլահ Սալեմ ալ Բադրին ենթադրում է, որ նավթի համաշխարհային գները մեկ տարվա ընթացքում կվերականգնեն աճը: Այս մասին նա ասել է Նյու Դելիում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մի քանի ամսվա կամ մեկ տարվա ընթացքում իրավիճակը կփոխվի»,- վստահեցրել է Ալ Բադրին:
Նա նշել է, որ կազմակերպությունը գնի թիրախային ցուցանիշ չունի, սակայն ՕՊԵԿ-ը ձգտում է ավելի օպտիմալ գին հաստատել կազմակերպության բոլոր անդամների համար: Նրա խոսքով՝ գները պետք է վերադառնան այն մակարդակին, որպեսզի մասնակիցները կարողանան արժանի ելք գտնել:
«Ողջ կյանքում ես աշխատել եմ նավթի բիզնեսում: Ես 6 ցիկլ եմ տեսել՝ շատ բարձր գներ եւ ցածր գներ: Սա պարզապես այդ ցիկլերից մեկն է եւ այն երկար չի տեւի»,-ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղարը:



























