Արմավիրի մարզի Արաքս գյուղում արտակարգ դեպք է  տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 14-ին աչքերի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տարեկան երեխա։

Նախնական տեղեկություններով՝ երեխան վնասվածք է ստացել  տոնական պայթուցիկից. պայթուցիկը դրել է վառարանի վրա, որի հետևանքով այն պայթել է և վնասել դեմքը։ Հանգամանքները պարզվում են։