Սեւերոդվինսկի մերձակայքում «Նենոկսա» զորավարժարանում հրթիռի փորձարկման ժամանակ մի կտոր ընկել է բնակելի շենքի վրա: Ըստ ՏԱՍՍ-ի, տուժածներ չկան:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, շենքում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարել են: Վնասվել են չորս բնակարաններ եւ շենքի տանիքը: Բնակիչներին անհապաղ տարհանել են:

Սակայն Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Սերգայի տեղեկացմամբ, դեկտեմբերի 15-ին Հյուսիսային նավատորմն ու ՊՆ-ն հրթիռ չեն արձակել: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ թեւավոր հրթիռն ընկել է «Մեքենաշինություն» կազմակերպության կողմից փորձնական արձակման ժամանակ: