Ամերիկյան Լոս Անջելես շրջանի իշխանությունները, որի կազմում ընդգրկված է նաեւ համանուն քաղաքը, այսօր որոշել են փակել շրջանի բոլոր դպրոցները՝ համացանցի միջոցով ստացված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Զիպերմանը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդագրության մեջ նշված է դպրոցներից մեկում ռումբի առկայության մասին: Իշխանությունները ծնողներին խորհուրդ են տվել երեխաներին դպրոց չտանել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Լոս Անջելեսի շրջանն աշակերտների թվով երկրորդն է ԱՄՆ-ում: Այստեղ շուրջ 1.100 դպրոց կա, որոնցում շուրջ 650 հազար երեխա է սովորում եւ ավելի քան 30 հազար մանկավարժ աշխատում: