Բրազիլական Սան Պաուլուի ոսկերչական խանութներից մեկում զինված հանցագործները տասնյակ մարդկանց են պատանդառել: Այս մասին հաղորդում է տեղական Globo հեռուստաալիքը:

Ըստ Lenta-ի, նախ 6 հանցագործներ փորձել են թալանել խանութը, սակայն ոստիկանները նրանցից երկուսին կարողացել են ձերբակալել: Այնուհետեւ հանցագործները փոխել են մարտավարությունը եւ որոշել պատանդատել այդ պահին խանութում գտնվող 80 անձանց: Արդյունքում նրանց ձեռքում խանութի 30 այցելու եւ աշխատակից է հայտնվել: Նրանցից պահանջել են զանգահարել հարազատներին՝ իրադրության շուրջ մամուլի ուշադրությունը հրավիրելու համար:

Ոստիկանները շղթայել են խանութի մերձակա թաղամասերը: Դեպքի վայր հատուկ նշանակության ջոկատայիններ են ժամանել: