Եվրամիությունը համաեվրոպական հատուկ «ելքի վիզա» կստեղծի արտաքսվող միգրանտների համար: Այս մասին դեկտեմբերի 15-ին հաղորդել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիական հարցերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ Եվրախորհրդարանում ներկայացնելով սահմանների պաշտպանության եւ ափամերձ պահպանության շուրջ Եվրահանձնաժողովի նոր առաջարկները:
«ԵՄ-ն հատուկ համաեվրոպական ճանապարհային փաստաթուղթ կստեղծի արտաքսվող միգրանտների համար: Մենք մտադիր ենք ապահովել նրանց ընդունումը միության կազմում չընդգրկված երրորդ երկրների կողմից, ինչը պետք է արտացոլվի հետընդունման մասին համաձայնություններում»,- եվրոպացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:




























