Լիբանանյան «Հըզբալլահ» շարժման զինյալները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «շարիաթի դատավոր» Աբու Աբդալլահ Ամերին:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ, գործողությունն իրականացվել է լեռնային Ռաաս Բաալբաք շրջանում, լիբանանա-սիրիական սահմանին:

Լիբանանյան բանակն իր հերթին Ռաաս Բաալբաքում ավտոմեքենա է ոչնչացրել, որում, զինվորականների տվյալներով, ԻՊ-ի առաջնորդներից մեկն է եղել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, «Հըզբալլահ»-ն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում է սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր: