Լաթաքիա նահանգում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական զորքերն ընդլայնել են թուրք-սիրիական սահմանագոտու վերահսկողությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Ըստ RT-ի, նա նաեւ տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սիրիական կառավարական զորքերը Հալեպ նահանգում զինյալներից 9 բնակավայր են ազատագրել:
LifeNews-ի փոխանցմամբ, առավել թեժ են եղել բախումերը Լաթաքիա, Հալեպ, Համա, Հոմս նահանգներում եւ Դամասկոսի մերձակայքում:




























