Սիրիայում ԻՊ-ի դեմ պատերազմող ընդդիմությունն օգնում է ռուսական ավիացիայի հրամանատարությանը՝ զինյալների օբյեկտների կոորդինատներ տրամադրելով: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«Սիրիական զինված ուժերի ցամաքային գործողությունների հաջողություններին նպաստում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարող, այսպես կոչված, ընդդիմությունը: Ներկայում Սիրիայի տարածքում ավելի քան 150 այդպիսի կազմավորում է գործում»,- ասել է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռուդսկոյն ընդգծել է, որ ամենից հայրենասիրական տրամադրություն ունեցողների թիվն ավելի քան 5 հազար է:




























