Լոս Անջելեսի շրջանում պայթյունի սպառնալիքի մասին էլեկտրոնային հաղորդումը, որի հետեւանքով շրջանի դպրոցները փակվել են, ստացվել է գերմանական էլեկտրոնային հասցեից: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Տարածաշրջանային ներկայացուցիչը հայտարարել էր, որ հաղորդագրությունն ուղարկվել է Ֆրանկֆուրտում գրանցված էլեկտրոնային փոստից: Նշվում է, որ հաղորդումն ուղարկվել է տարածաշրջանային խորհրդի անդամներից մեկին, ինչից հետո պարզվել է նաեւ հաղորդագրության աղբյուրը:

Ավելի վաղ Լոս Անջելեսում պայթյունի սպառնալիքի պատճառով ավելի քան հազար դպրոց էր փակվել: