Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին դատի տալու մտադրության մասին:

«Սահակաշվիլին շարունակում է ստել եւ անհեթեթություններ դուրս տալ: Նա ո՞ւմ է ապօրինի բանդկազմավորում կոչում: ՆԳՆ-ի կամավորների ջոկատային համակա՞րգը: Բայց նրանք երկիրն են փրկել... եւ ո՛չ լեզվով: Ճշմարտությունը ստախոսի մոտ չեմ փնտրի: Թող դատարանը պարզի: Փաստերով եւ փաստարկներով դատավարությունն ամենալավ տարբերակն է ստախոսին ջրի երես հանելու հանելու համար»,- գրել է նա:

Դեկտեմբերի 14-ի երեկոյան կայցած հատուկ մամուլի ասուլիսիժ ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ավակովն ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում պահանջել են, որպեսզի ինքը հեռանա երկրից:

Սահակաշվիլին ՆԳՆ ղեկավարին մեղադրել է «ոչ պաշտոնական զինյալ կազմավորումների» վերահսկողության մեջ եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի գնա եւ թույլ չի տա «թալանել շատ սիրելի Ուկրաինան»: