Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 21.08-ին ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքէջիվ:  

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Արշալույս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հանգամանքներում, բախվել են «ВАЗ-2108» մակնիշի 55 ՍՍ 051 պ/հ (վարորդ Գ. Ե.) և «Opel Astra» մակնիշի 30 ՍՏ 975 պ/հ (վարորդ Ա. Լ.) ավտոմեքենաները:

Ուղևոր` 1994 թ. ծնված Գ. Հ.-ը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: