ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ ԻՊ-ին ոչնչացնելու ուղղութամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նրա խոսքով, ռուսական կողմի հետ քննարկվել են հարցեր, որոնք Օբաման ցանկանում էր փոխանցել Պուտինին: Չնայած տարաձայնություններին, ըստ Քերրիի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են մի շարք հարցերում առաջընթացի հասնել:
Ըստ ՏԱՍՍ-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի մտահոգություններն այն մասին, որ Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածները կարող են ուղղված լինել ոչ թե ԻՊ-ի, այլ սիրիական ընդդիմության դեմ:
«ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն անկեղծորեն խոսում են տարաձայնությունների մասին, բայց հարաբերությունների բարելավման ուղիներ են փնտրում»,- հայտարարել է Քերրին՝ միաժամանակ ընդգծելով, որ Բաշար Ասադը չի կարող ապագայում Սիրիայի ղեկավարը լինել:




























