ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում 16-ամյա Ֆիլիպ Չիզմին մեղավոր են ճանաչել իր մաթեմատիկայի ուսուցչուհու բռնաբարության եւ սպանության համար։

Միջադեպը տեղի էր ունեցել 2013թ., երբ դեռահասը դեռ 14 տարեկան էր։ Ֆիլիպն ուսուցչուհուն սպասել էր դպրոցական զուգարանի մոտ, հարձակվել նրա վրա, առնվազն 16 անգամ դանակով հարվածել եւ հետո բռնաբարել, փոխանցում է Lifenews-ը։

Դատարանում ներկայացվել է տեսագրությունը, որտեղ տղան արնաշաղախ դուրս է գալիս զուգարանից՝ ձեռքին սպանված ուսուցչի տաբատը։ Նրա դպրոցականի պայուսակը խուզարկելիս հայտնաբերվել էր դիմակ եւ արյան հետքերով դանակ։

Հանցագործության ծանր լինելու կապակցությամբ տղային դատել են որպես չափահասի։ Պաշտպանող կողմը պնդում է, որ Ֆիլիպը հոգեկան շեղումներ ունի, սակայն երդվյալները մեղադրական վճիռ են կայացրել։ Վերջնական դատավճիռը կկայացվի ավելի ուշ։