Ամերիկյան WTI նավթի փետրվարյան ֆյուչրսների գինն արդեն գերազանցել է եվրոպական   Brent նավթի գինը: Լոնդոնի ICE  Futures բորսայում առք ու վաճառքի ընթացքում  Brent նավթի ֆյուչրսները գնվել եւ վաճառվել են 38,01 դոլարի մակարդակում, ընդ որում նույն ժամանակահատվածում Նյու Յորքի ապրանքայի բորսայում   (NYMEX) WTI –ի ֆյուչրսները` փետրվարին մատակարարմամբ արժեին արդեն մեկ բարելի դիմաց  38,34 դոլար, գրում է  Gazeta-ն:

Միաժամանակ հունվարյան ֆյուչրսները, որոնց առք ու վաճառքը կավարտվի չորեքշաբթի, դեկտեմբերի  16-ին դեռեւս պահպանում էին հին դինամիկան:  

Brent-ը գնվում եւ վաճառվում էր մեկ բարելի դիմաց 37,87 դոլարի մակարդակում, իսկ  WTI –ը` մեկ բարելի դիմաց 37,11 դոլարի մակարդակում:

Նավթի երկու տեսակների միջեւ տարբերությունը 2011-ից ի վեր կրճատվել է գրեթե  10 անգամ, երբ այն 27,88 դոլար էր կազմում: