Զոհը պատմել է, որ 2014-ի օգոստոսի 7-ին Աբդուլազիզին հանդիպել է հայտնի   Cirque Le Soir գիշերային ակումբում: Այնտեղ նա 24-ամյա ընկերուհու հետ էր, որն արդեն ծանոթ էր Աբդուլազիզին:

Երեկոյի ավարտին միլիոնատերը նրանց առաջարկել է իր  Aston Martin մեքենայով իր տուն տանել:   Տուժածի խոսքով, իրենք օղի են խմել, իսկ հետո Աբդուլազիզը ընկերուհու հետ առանձնացել է ննջարանում:  

18-ամյա աղջկա խոսքով, երբ ինքը հաջորդ առավոտ ուշքի է եկել, հայտնաբերել է իր վրա պառկած Աբդուլազիզին` իրենց միջեւ սեռական գործողության ակնհայտ հետքերով: 

Էհսան Աբդուլազիզի խոսքով, ամեն ինչ տեղի է ունեցել այն պահին, երբ ինքը պատահաբար ընկել է. «Ես թույլ եմ, դրա համար էլ ընկա, բայց իմ եւ այդ երիտասարդ աղջկա միջեւ ոչինչ չի եղել»:

 Աղջկա օրգանիզմում իր ԴՆԹ-ի հայտնաբերման փաստը եւս նա բացատրել է պատահաբար ընկնելով, ինչի արդյունքում իր սեռական օրգանը ներթափանցել է տուժածի մարմին: 

Հետաքրքիր է, որ դատավորներին լիովին բավարարել է սաուդցի միլիոնատիրոջ բացատրությունը եւ նրանք վերջինիս վրայից հանել են բռնաբարության մեղադրանքը: