Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի եւ վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ՝ 2016թ. հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն տվեց դեսպան Պապիկյանի թեկնածությանը:

Ծրագրի, բյուջեի եւ վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է, որտեղ քննարկվում եւ նախարարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվում Եվրոպայի խորհրդի ծրագրային առաջնահերթությունները, բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները, կադրային եւ վարչական կառավարման այլ խնդիրներին առնչվող հարցեր։