Չնայած տնտեսության անկման հետեւանքով բեռների հոսքի կրճատմանը՝ Հայաստանի երկաթուղու օպերատորը չի կրճատի աշխատատեղերը: Այս մասին դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը:

«Տնտեսության անկման եւ բեռնափոխադրումների կրճատման հետեւանքով «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտը նվազել է: Ամեն դեպքում, նրանք ցանկանում են պահպանել ամբողջ անձնակազմը: Մենք նույնպես այդ ուղղությամբ առավելագույն ջանքերն ենք գործադրում»,- հավելեց նա:

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն գործատուներից է. ընկերությունում շուրջ 3.900 մարդ է աշխատում: