Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղարկել պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Սյունիքում տեղի ունեցած հանրահավաքից հետո այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մի խումբ համախոհները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լուսանկարով խրտվիլակ այրեցին։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Նշենք, որ Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցներին զայրացրել էր, երբ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել էր, որ «Սյունիքը մարզպետ չունի»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սյունիքի տարբեր քաղաքներում հանդիպումներ են ունեցել բնակչության հետ:
Լուսանկարը` Azatutyun.am–ի։




























