Երեւանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երեւանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ, դեկտեմբերի 20-ին կազմակերպում է «Ամանորի բարի վազք» բարեգործական վազք:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ
Ձմեռ Պապի հանդերձանքով 500 վազորդներ «Վազիր եւ օգնիր» կարգախոսի ներքո Երեւանի կենտրոնական փողոցներով կվազեն 5կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթը կուղղվի բարեգործության՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես, Լոռու եւ Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Մասնակիցներ։ Ամանորյա վազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր 500 վազորդներ։
Մասնակցության վճար։ Ամանորյա վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ:
Վազքի մեկնարկը։ Վազքի մեկնարկը ժամը 12:00-ին:
Մեկնարկը եւ ավարտը նախատեսվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ կլինի DJ, երաժշտություն եւ կահավորված բեմ:
Գրանցում: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձեւաչափով տեղեկանք եւ վճարում կատարել www.yerevan21.am կայքէջում: Հարցեր կարող եք ուղղել[email protected] հասցեով կամ զանգահարելով 093 810 952 հեռախոսահամարով։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 19-ը:




























