Հայաստանի կառավարությունն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, իր նիստում որոշել է Արշակունյաց 2Ա շենքի երկրորդ հարկի 141,2 քմ տարածքը շուկայական գնով (35, 7 մլն դրամ) հատկացնել «Բանաձեւ մեդիա» ՀԿ-ին:
«Բանաձեւ մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը մտադիր է նպաստել խոսքի ազատության ամրապնդմանը, Հայաստանում խոսքի ազատության միջազգային նորմերի ամրապնդմանը, հայկական լրատվամիջոցների մասնագիտական որակի բարելավմանը:
Բացի այդ, կազմակերպությունը մտադիր է վարպետության եւ վերապատրաստման դասընթացներ կազմակերպել լրագրողների, պրոդյուսերների եւ խմբագիրների համար:




























