Air India ավիաընկերության տեխնիկը մահացել է Մումբայի օդանավակայանում. նրան կուլ է տվել օդանավի աշխատող շարժիչը: Այդ մասին տեղեկացնում է The Hindustan Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ օդանավի երկրորդ օդաչուն, որը պիտի Մումբայից Հայդարաբադ թռչեր, որոշել է միացնել շարժիչը, երբ դրա կողքին տեխնիկ Ռավի Սուբռամանյանն էր (Ravi Subramanian):
Ինչպես պարբերականին հայտնել է օդանավակայանի աղբյուրը, այժմ փրկարարները փորձում են հանել մարմինը: Ոստիկանները, ավիաընկերության ղեկավարությունը եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները, տեղեկացնում է Lenta-ն:
Հնդկաստանում նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 1990-ականների վերջին: Այն ժամանակ Չեննայ քաղաքում թռչուններին ինքնաթիռից հեռու քշող աշխատակցին եւս կլանել էր թռիչքի պատրաստվող օդանավի շարժիչը:



























