Ադրբեջանցի պաշտոնյան, հավանաբար վատ տրամադրությամբ արթնանալով, որոշել է Հայաստանին «իսլամի թշնամի» հայտարարել:

Մեկնաբանելով Երեւանի Կապույտ մզկիթի առիթով Իրանի հետ Հայաստանի կառավարության բանակցությունները՝ Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Կուրբանլին հայտարարել է Հայաստանի տարածքում գտնվող բոլոր մզկիթների նկատմամբ «իրավունքի» մասին: Ադրբեջանցի պաշտոնյայի վարկածով, «Հայաստանի հնագույն բոլոր մզկիթներն ադրբեջանական են»:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը թյուրքերի եւ մահմեդականների թշնամին է: Կապույտ մզկիթի ճակատագրի շուրջ Իրանի հետ Հայաստանի քննարկումները ցուցադրական են»,- հայտարարել է նա՝ փաստացի «յուրացնելով» իրանական մշակութային հուշարձանները:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ, Երեւանի Կապույտ մզկիթը 99 տարի ժամկետով օգտագործման իրավունքով փոխանցվելու է իրանական կողմին: