Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Կրակովի իր նստավայր գալով որոշել է իր կարմիր Volkswagen Golf–ը կայանել շենքի պատուհանների տակ, մինչդեռ նախագահական նստավայրի մոտ կայանումն արգելված է։

Հարեւաններն ահազանգել են համապատասխան մարմիններին, դեպքի վայր ժամանած ոստիկանները միանգամից արգելափակել են մեքենայի անիվները եւ տուգանման մասին ծանուցում թողել մեքենայի դիմակապու վրա։

Մեքենան արգելափակումից հանվել է միայն այն բանից հետո, երբ նախագահը վճարել է տուգանքը` մոտ 25 դոլար։