Մայամի, Ֆորտ-Լաուդերդեյլ (Ֆլորիդայի նահանգ), Հյուսթոն եւ Դալլաս  (Տեխասի նահանգ) դպրոցների տնօրինությունները հինգշաբթի էլեկտրոնային փոստով սպառնալիքներով նախազգուշացումներ են ստացել: Ուղերձների բովանդակությունը նման է նախապատրաստվող ահաբեկչական գործողության մասին այն ուղերձի բովանդակությանը, որի պատճառով երեքշաբթի մեկ օրով հազարավոր դպրոցներ էին փակվել Լոս Անջելեսում (Կալիֆորնիայի նահանգ): Ֆլորիդայի եւ Տեխասի ոստիկանությունների հետ գործողությունները համաձայնեցնելուց հետո որոշում էր կայացվել այսօրվա պարապմունքները չեղյալ չհամարել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  Associated Press-ին:

Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ սովորողների թվով Ֆլորիդայի եւ Տեխասի դպրոցական շրջանները ԱՄՆ-ում խոշորագույններից են: Այսպես, Մայամիի շրջանը տվյալ ցուցանիշով  4-րդ տեղում է, Ֆորտ-Լաուդերդեյլինը`  6-րդ,  Հյուսթոնինը`   7-րդ, Դալլասինը` 14-րդ:

Դալլասի երկու դպրոցում գիշերվա ժամը երեքին կինոլոգները ծառայողական շներով ստուգել են տարածքը: Սակայն ոչինչ չի գրավել նրանց ուշադրությունը: