Ամերիկյան Օքլահոմա նահանգում տղամարդը մեքենայից կրակ է բացել մի քանի ավտոմեքենաների ուղղությամբ՝ սպանելով երկու հոգու: Դրանից հետո հանցագործը հանձնվել է ոստիկանությանն ու կալանավորվել: Այս մասին հաղորդել է Քասթեր շրջանի ոստիկանության ներկայացուցիչը:

Ըստ ՏԱՍՍ-ի, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցագործն անցել է Օքլահոմայի երեք շրջանների տարածքով՝ կրակելով առնվազն 4 ավտոմեքենայի ուղղությամբ: Հրազենային վնասվածքներից մահացել են 45 եւ 63 տարեկան երկու տղամարդ:

Իրավապահները հանցագործին հետապնդել են ավելի քան 40 կմ: Դատելով տղամարդու պահվածքից՝ նա ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ է եղել: