Թեքսասի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչն է ստիպում կիբերահաբեկիչներին հանցագործություններ կատարել: Կիբերահաբեկչության սոցիալ-հոգեբանական ասպեկտը վատ է ուսումնասիրված: Որպես կանոն, այդ երեւույթի դեմ պայքարողները կենտրոնանում են հակաօրինական հարձակումների տեխնոլոգիական կողմի վրա:
Աշխատանքի հեղինակներից մեկի՝ Մաքս Քիլգերի խոսքով, գոյություն ունի կիբերհարձակումների մի քանի դրդապատճառ՝ փառքի արժանանալը, քաղաքականությունը եւ այլն: Սակայն գլխավոր դրդապատճառը, որպես կանոն փողն է, հաղորդում է Gazeta-ն:
Գիտնականը նաեւ նշում է, որ կիբերհարձակումը կարող է հնարավորություն տալ մեկ մարդու մարտահրավեր նետել ողջ պետությանը, իսկ քանի որ սեփական ուժի զգացումը շատ գրավիչ է, կիբերհարձակումների թիվը կարող է աճել: Դրան նպաստում է նաեւ այն, որ համացանցից հասարակության կախվածությունն աճում է:




























