Մինչ երեխաները երազում են տոնածառի տակ խաղալիքներ գտնել, մեծահասակ ռուսաստանցիները Ձմեռ պապին խնդրել են օգնել լուծել իրենց անձնական խնդիրները , հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
«Աղջիկները ինչպես միշտ երազում են տոնածառի տակ զանազան տիկնիկներ գտնել: Տղաներին էլ հետաքրքրում են «Լեգո» կոնստրուկներն ու հեռահար կառավարման վահանակով մեքենաները»,- հայտնել է «Ձնմեռ պապի փոստ»-ի տնօրեն Լյուդմիլա Սուրանովան:
Ինչ վերաբերում է մեծահասակներին՝ ապա Ձմեռ պապին ուղղված նամակներում տղամարդիկ խնդրում են օգնել իրենց վարկերը մարել ու ավելացնել աշխատավարձերը: Իսկ կանայք հաճախ խնդրում են, որ Ձմեռ պապը իրենց երեխա պարգեւի: «Ոմանք էլ լավ ամուսնու մասին են երազում»,- հավելել է նա:
Բացի դրանից Սուրանովան հավելել է, որ այս տարի հայտնվել են այնպիսի խնդրանքներ, որոնք առաջ չկային: Օրինակ երեխաները իրենց նամակներում խնդրում են «Խաղաղություն», «Որպեսզի պատերազմն ավարտվի»: Շատ մեծահասակներ էլ խնդրում են բուժել քաղցկեղը:
Նոր տարուց երկու շաբաթ առաջ Ձմեռային հրաշագործի փոստարկղում մոտավորապես 3 հազար նամակ կա Ռուսաստանից ու այլ երկրներից:




























