Բանկերում վարկային պատմության բողոքարկման կարգը կպարզեցվի: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական օմբուդսմենի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Գործող օրենքի համաձայն՝ հաճախորդը չի կարող բողոքարկել իր վարկային պատմության մեջ փոփոխություները, եթե դա նշված չէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ պայմանագրում:
Այսուհետ բողոքարկումը հնարավոր է ուղարկել օմբուդսմենին կամ ACRA վարկային պատմությունների գրասենյակ: Նրանք անվճար պետք է ընդունեն բողոքը, եւ եթե այն հիմնավոր է, պետք է պարտավորեցնի բանկին ուղղել տվյալները, պարզաբանել է Երիցյանը:
Բողոքարկումը կարող է վերաբերել առանց հաճախորդին տեղեկացնելու վարկի դասակարգման փոփոխությանը (օրինակ՝ փոխանցում անհուսալի դասակարգին):



























