Նյու Ջերսիից քահանա Թիմ Լուկասը մտադիր է «ծննդյան տիեզերական ժամերգություն» կազմակերպել: Նա ներկայացնում է քիչ հայտնի կրոնական համայնք, որը հայտնի է   «Խոնավության եկեղեցի» անունով:

AP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Լուկասը տեղեկացրել է, որ մինչեւ Սուրբ ծնունդը բոլոր ժամերգությունները կուղեկցվեն  «Աստղային պատերազմներ» կինովիպերգությունից էպիզոդների ցուցադրությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Մասնավորապես, այդ ժամերգությանը ներկա մարդիկ մոմերի փոխարեն լուսամփոփներ կպահեն, որոնք պատրաստված են լուսային թրի նման, որ օգտագործում են հայտնի ֆիլմի հերոսները: Քահանայի խոսքով, իր քարոզներում ինքը մտադիր է ֆիլմի մոտիվները միահյուսել բիբլիական թեմաների հետ, որովհետեւ զուգահեռներ է տեսել Աստվածաշնչի եւ ֆիլմի միջեւ, որում անդրադառնում են չարի դեմ բարու պայքարի հավերժական հարցերի: 

Եկեղեցական ժամերգություններին արտասովոր մոտեցման մասին քահանան հայտնել է տարվա ամենասպասված ֆիլմի   «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» (Star Wars: The Force Awakens) կինովիպերգության յոթերորդ մասի պրեմիերայից մի քանի օր անց: Ֆիլմում նկարահանվել են ինչպես նախկին մասերին մասնակցած դերասաններ` Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը եւ Մարկ Հեմիլը, այնպես էլ երիտասարդ դերասաններ` Օսկար Այզեկը եւ Ադամ Դրայվերը: