Աֆղանստանի հյուսիսարեւմտյան Ֆարյաբ նահանգում նահանգապետ Սեյեդ Անվար Սադաթի շարասյունը ընկել է «Թալիբան» շարժման գրոհայինների լարած ծուղակը, հայտնում է  Gazeta –ն՝ վկայակոչելով Khaama Press-ը:

Նահանգապետը վերադառնում էր հաշմանդամների համար սոցիալական օթեւանի բացման արարողությունից:

Հաղորդվում է, որ հարձակման հետեւանքով սպանվել է Սադաթի թիկնապահը: Ինքը՝ նահանգապետը, չի տուժել: