ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը Իրաք է եկել այդ երկրում մարտական գաղտնի առաջադրանքներ կատարելու համար: Ինչպես տեղեկացրել է Վաշինգթոնի ղեկավարած միջազգային դաշինքի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը, զինակազմի թիվը մոտ  100 մարդ է:

«Հատուկ նշանակության ջոկատը ժամանել է Իրաք` իրաքյան կառավարության խնդրանքով», - ասել է նա:  «Երկրի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո նրանք գաղտնի գործողություններ կիրականացնեն», - ներկայացուցչի խոսքերն է մեջբերում    «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Զինակազմի թիվը 100 մարդ է, ճշտել է Ուորենը: Նրանք  Իրաքի եւ Սիրիայի միջեւ «Իսլամական պետություն» (ԻՊ)  խմբավորման մատակարարման ուղիները փակելուն ուղղված գործողություններ կիրականացնեն: ԻՊ-ը չգիտե, թե որտեղից հարված սպասի»: