Կարագը հացին քսելը կարող է լուրջ փորձություն լինել նրանց համար, ովքեր նոր են արթնացել: Բրիտանական  «Spreadthat» ընկերությունը խնդրի շքեղ լուծում է առաջարկում` համանուն դանակը, որը ձեռքում արագ տաքանում է մինչեւ մարմնի ջերմաստիճան եւ հեշտորեն կքսի նույնիսկ ամենաամուր կարագը: 

Գաղտնիքն այն է, որ դանակը պատրաստված է տիտանի շատ բարձր ջերմահաղորդականություն ունեցող խառնուրդից եւ ձեռքերի ջերմությունը   20 վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում հասնում է շեղբին: Բացի կարագից, նման դանակով հարմար է պանիր կտրելը, նշի կարագով եւ ջեմով բուտերբրոդներ պատրաստելը: Դանակը  19,99 ֆունտ ստեռլինգ արժե, տեղեկացնում է   Kedem-ը: