Երեւանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչեւ տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաեւ նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաեւ սիրիահայ ընտանիքներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության առիթով Երեւան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական:
Օրորոցները տրվելու են որպես այդ նախաձեռնության շարունակություն։



























