Ադրբեջանում սկսել է նույնասեռականների համար ամսագիր հրատարակվել:
Ինչպես տեղեկացնում է Qafqazinfo-ն, նույնասեռական սիրո մասին Ադրբեջանում առաջին եւ միակ ամսագիրը, որը Minority անվանումն ունի, լույս է տեսել դեկտեմբերին:
«2015-ին ԼԳԲՏ ուղղվածությամբ առաջին ամսագրի հրատարակիչ լինելը այդ ոլորտում զարգացման բացակայության մասին է վկայում: Չնայած դրան, մենք մեր հերթին կջանանք այդ ոլորտին վերաբերող ինտելեկտուալ, զվարճալի եւ օգտակար տեղեկություններ տրամադրել: Ամսագրի հիմնական նպատակը նույնասեռականների հետ կապված տաբուների եւ կարծրատիպերի վերացումն է եւ մարդկանց այդ հարցում օգնելը: Այս ամսագիրը փոքրամասնության ձայնն է: Փոքրամասնություն լինելը չի նշանակում թույլ լինել» - ընթերցողներին է դիմել ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Սամեդ Իսմաիլզադեն:




























