Հունաստանում պատրաստվում են վերականգնել Հռոդոսի կոթողը, որն ավերվել էր երկրաշարժից 2 հազար տարի առաջ, հայտնում է The Times-ը: Նոր Կոթողը կկառուցվի Հռոդոս կղզու համանուն քաղաքի նավահանգստում եւ կլինի 5 անգամ ավելի մեծ, քան բնօրինակը: Նախագիծը կարժենա 250 մլն եվրո:

Նախագծի համաձայն՝ 135 մ բարձրությամբ արձանը պետք է նպստի ճգնաժամի պայմաններում հույն ժողովրդի ազգային ոգու բարձրացմանը: Բացի այդ, տուրիստական օբյեկտը կարող է տարեկան 35 մլն եվրո եկամուտ բերել: Կոթողի ներսում կկառուցվեն թանգարաններ, զվարճանքի կենտրոններ, խանութներ եւ գրադարան, փոխանցում է Lenta-ն:

Հռոդոսի կոթողը Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկն է: Հին հունական Հելիոս աստծու հսկայական կոթողը ստեղծել էր քանդակագործ Խարեսը մ.թ.ա. 3-րդ դարի սկզբին: Կոթողը կանգուն է մնացել ընդամենը 65 տարի: