Բրազիլիայի սանիտարական հսկողության ազգային գործակալությունը՝ Anvisa-ն, հավանություն է տվել դենգեի տենդի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի օգտագործմանը։

Ինչպես հայտնում է Folhade S.Paulo-ն, Sanofi Pasteur ֆրանսիական դեղագործական ընկերության դեղամիջոցը երեք ամսից վաճառքի կհանվի Բրազիլիայի դեղատներում։ Բրազիլացի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ այդ դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 63 տոկոս։ Սակայն չնայած այդ համեստ ցուցանիշին՝  Sanofi Pasteur-ի  բժշկական հարցերով տնօրեն Շեյլա Հոմսանիի կարծիքով  դեղամիջոցը կարող է էական ներդրում ունենալ հիվանդության տարածման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։