Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազան դեկտեմբերի 29-ին նշում է հիմնադրման 74-ամյակը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, հանդիսավոր արարողություններին մասնակցել են հրամանատարական միավորումները, ուժային կառույցների եւ Ռուսաստանի եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսների, վարչակազմերի, վետերանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները:
Համերգային ծրագրով ելույթ են ունեցել Գյումրիում ՌԴ ՊՆ հանրակրթական միջնակարգ դպրոցի եւ զինվորական մասի ստեղծագործական կոլեկտիվները:




























