ՌԴ Պրիմորիեի երկրամասի սաֆարի այգու աշխատակիցները Ամուր վագրի եւ Տիմուր այծի համար ամանորյա նվեր են պատրաստել:
«Հունվարի 1-ի առավոտյան Ամուրին եւ Տիմուրին այցելել են Ձմեռ Պապը եւ Ձյունանուշը: Նրանք նվերներ են բերել: Վագրի համար մեծ ծովային լողանի, նա սիրում է դրանով խաղալ, եւ թարմ միս: Այծը կաղամբ, խնձոր եւ գազար է ստացել»,- LifeNews-ին հայտնել են սաֆարի այգու աշխատակազմից:
Հյուրասիրությունը դրված է եղել նրանց առանձնավանդակում, որպեսզի կենդանիներն ինքնուրույն գտնեն նվերները:




























