Երեխաներին պետք է ծանոթացնել գրավոր խոսքի հմտություններին ոչ թե 5-6, այլ արդեն երեք տարեկանում, երբ նրանց մոտ նկարները տպված եւ ձեռագիր բառերից տարբերելու հմտություն է առաջանում։ Այդ մասին նշել են գիտնականները Child Development հանդեսում հրապարակված հոդվածում։
Սենթ Լուիսում Վաշինգթոնի համալսարանի գիտանական Ռեբեկա Թրեյմանը եւ նրա գործընկերները մի շարք փորձեր են արել, երեխաներին բառերով եւ սխեմատիկ պատկերներով լուսանկարներ են ցուցադրել։ Պատկերների մի մասի վրա շուն է նկարած եղել, իսկ դրանց կեսի հետ «dog» գրառումը։
Որոշ դեպքերում գիտնականները փորձել են ապակողմնորոշել երեխաներին՝ այլ բառ ասելով, բայց երեխաները կարողացել են գիտակցել տարբերությունը եւ ասել ճիշտ բառը։




























